ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ատենախոսությունը պետք է ունենա հետևյալ բաղադրիչ մասերը` սահմանված ձևի տիտղոսաթերթ, բովանդակություն, առաջաբան կամ ներածություն՝ ներառելով ատենախոսության հիմնական դրույթները, տեքստ՝ առանձին գլուխներով, եզրակացություն, օգտագործված գրականության ցանկ, անհրաժեշտության դեպքում գիտագործնական երաշխավորություններ կամ առաջարկներ, հավելված, նշանակումների, հապավումների, միավորների և տերմինների ցանկ։
Ատենախոսությունը տպագրվում է գրամեքենայով կամ համակարգիչով (12 տառաչափով), A4 (210x297 մմ) չափի սպիտակ թղթի մի կողմի վրա. երկու քայլքով (ինտերվալով), էջում՝ 28-29 տող: էջերը պետք է ունենան լուսանցքներ ձախից՝ 30 մմ, վերևից՝ 20մմ, աջից՝ 10 մմ, ներքևից՝ 25 մմ։
Ատենախոսության մասերի անվանումները պետք է լինեն մեծատառերով և սկսվեն նոր էջից.
Ատենախոսության բոլոր էջերը, ներառյալ լուսաբանող նկարները, աղյուսակները, հավելվածը և այլն, համարակալվում են։ Տիտղոսաթերթը համարվում է առաջին էջ, որի վրա համարը չի դրվում։
Ատենախոսության յուրաքանչյուր օրինակի տիտղոսաթերթին հայցորդը ստորագրում է։
Ատենախոսության էջերում ուղղումներ չեն թույլատրվում։
Թեկնածուական ատենախոսության համար ընդունելի է 100-150 էջ, իսկ դոկտորական ատենախոսության համար՝ 200-300 էջ ծավալը՝ առանց հավելվածների։ Հասարակական գիտությունների համար նշված ծավալները կարող են ավելանալ 30%-ի չափով, որոշ տեսական բնույթի ատենախոսություններ, խորհրդի միջնորդությամբ և ԲՈՀ-ի համաձայնությամբ, կարող են ունենալ ավելի փոքր ծավալ։
Բնական և տեխնիկական գիտությունների համար առաջաբանը կարոդ է լինել 3-5, իսկ հասարակական գիտությունների համար 10-15 էջերի սահմաններում։
Գրամեքենայով մեքենագրված ատենախոսությունում բանաձևերը գրվում են ձեռագիր, սև թանաքով կամ տուշով խնամքով և ընթեռնելի: Բանաձևերի նշանների համար ընդունելի են հետևյալ չափերը՝ մեծատառերը և թվերը 7-8 մմ, փոքրատառերը՝ 4 մմ, աստիճանների ցուցիչները և դասիչներր (ինդեքս) 2 մմ-ից ոչ պակաս։
Նկարների, գծապատկերների, գծագրերի անվանումները, նշանակումների բացատրությունները տրվում են նույն էջում։ Լուսանկարները կարելի է սոսնձել թղթի վրա։ Աղյուսակները կարելի է տեղաղրել ուղղաձիգ, հորիզոնական դիրքով։ Յուրաքանչյուր աղյուսակ պետք Է համարակալել Էջի վերևի աջ անկյունում արաբական թվերով, վերնագիրը գրվում Է ներքևում: Եթե մեկ թերթի վրա աղյուսակը չի տեղավորվում, պետք Է շարունակել մյուս թերթի վրա նշելով, որ շարունակությունն է։ Աղյուսակի սյունակներում ազատ տեղեր չպետք Է մնան, պետք Է դնել գծիկ կամ գրել «չկա» («չի որոշված»)։
Գրականության ցանկը կարելի Է ներկայացնել կամ այբբենական կարգով` նշելով հղումների համարները տեքստում, կամ համարակալված ըստ ատենախոսության մասերի հղումների։ Ցանկում աղբյուրները պետք Է ընդգրկեն՝ հեղինակի(ների) ազգանունը և անվան առաջին տառը, նյութերի լրիվ անվանումը, հրատարակության տվյալները (տեղը. հրատարակչությունը, քաղաքը, տարեթիվը, հատորը. Էջերը)։ Տեղեկատվական պաշտոնական, այդ թվում՝ էլեկտրոնային աղբյուրների, համակարգչային ծրագրերի, հաշվետվությունների, հրահանգների, հեղինակային իրավունքի արտոնագրերի, պատենտների դեպքում ներկայացվում են համապատասխան լրիվ տվյալները։
Աղբյուրները բերվում են բնօրինակի լեզվով։
Մեծ ծավալով հավելվածը կարող Է կազմվել առանձին։