Հավելված 2

 

ՍԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

 

  1. Հայցորդի դիմումը։

  2. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (2 օր.)։

  3. Հայցորդի բարձրագույն կրթության դիպլոմի վավերացված պատճենը կամ թեկնածուի գիտական աստիճանը հավաստոդ վկայագրի վավերացված պատճենը (1 օր.)։

  4. Տեղեկանք որակավորման քննությունների եւ ստուգարքի հանձման մասին (1 օր.)։

  5. Ատենախոսության թեմայով հրատարակված աշխատությունների ցուցակը (1 օր.)։

  6. Քաղվածք ատենախոսության թեմայի հաստատման որոշումից (2 օր.)։

  7. Ատենախոսության թեման հաստատած հիմնարկի եզրակացությունը (1 օր.), որին պետք է կցվի՝ համահեղինակներով տպագիր աշխատանքների առկայության դեպքում՝ հայցորդի մասնաբաժինն ատենախոսության (հիմնական արդյունքներն արտացոլող համատեղ աշխատանքում եւ տեղեկանք հետազոտությունների արդյունքների (լաբորատոր փորձեր, առաջնային նյութ եւ այլն) հավաստիության մասին։

  8. Ատենախոսությունը անհրաժեշտ քանակով ԲՈՀ-ին, հիմնարկի գրադարանին, առաջատար կազմակերպությանը եւ պաշտոնական ընդդիմախոսներին ուղարկելու համար։ Ատենախոսության օրինակները ներկայացվում են հայցորդի ստորագրությամբ տիտղոսաթերթի վրա։