ՍԵՂՄԱԳՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Ատենախոսությունը պետք է ունենա համառոտ շարադրանք` սեղմագիր։

Սեղմագիրը պետք է ունենա սահմանված ձևերի կազմ և 2-րդ էջ (օրինակ)։ Սեղմագրում՝ այսինքն աշխատանքի համառոտ բնութագրում, պետք է հիմնավորվի՝ ատենախոսության թեմայի արդիականությունը, նրա նպատակն ու խնդիրները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունը։ Ապա պետք է ներկայացվի ատենախոսության գլուխների խիստ համառոտ բովանդակությունը, ատենախոսության հիմնական դրույթները, անհրաժեշտու­թյան դեպքում՝ փորձարկման մասին տեղեկություններով, եզրակացություն, անհրաժեշտության դեպքում՝ գիտագործնական երաշխավորությաններ կամ առաջարկներ, և ատենախոսության թեմայով հրատարակված աշխատանքների ցանկ (անվանումները՝ բնօրինակի լեզվով, նշելով՝ հեղինակի (ների) ազգանունը և անվան առաջին տառը, հրատարակության տվյալները և էջերը)։

Սեղմագրի վերջում տրվում է ռուսերեն ամփոփագիր (հայերեն ամփոփա­գիր, եթե սեղմագիրն այլ լեզվով է)։

Սեղմագիրը տպագրվում է գրամեքենայով կամ համակարգչով (9 տառա­չափով), A5 (148x210 մմ) չափի սպիտակ թղթի վրա, թեկնածուական ատենախո­սության սեղմագիրը 1 տպագրական մամուլ, դոկտորականինը՝ 2 տպագրական մամուլ ծավալով։ Հասարակական գիտությունների համար նշված ծավալները կարոդ են ավելանալ 30%-ի չափով։

Սեղմագրում բանաձևերը, աղյուսակները, նկարները, գծապատկերները ձևավորվում են այնպես, ինչպես ատենախոսության մեջ։

Սեղմագրի բնօրինակի վրա ստորագրում են՝ մասնագիտական խորհրդի գիտքարտուղարը (2-րդ էջում) և հայցորդը (վերջին էջում)։